Իրաքի ղեկավարությունը հայտարարել է, որ Մոսուլում օպերացիայի արագությունը գերազանցում է սպասելիքները
Աշխարհ
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի' մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Հադեյրա ալ-Հուդեյսին:
Նա հերքել է լուրերն այն մասին, որ Թուրքիան մասնակցել է Մոսուլում տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Թուրքիան դեր չի խաղում այդ գործողություններում»,- նշել է ալ-Հուդեյսին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ