Թուրքիայում քրդերը երկու թուրք զինվոր են սպանել
Աշխարհ
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորների միջև նոր բախում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փոխհրաձգության հետևանքով նախնական տվյալներով սպանվել է երկու թուրք զինվոր, հինգը վիրավորվել են: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են:
Չուքուրջայում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին չեզոքացնելու նպատակով: Թուրքական ԶՈՒ տվյալներով' սպանվել է PKK 21 անդամ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ