ՄԱԿ-ը հուսով է, որ Հալեպից բժշկական տարհանումը կտևի չորս օր
Աշխարհ
ՄԱԿ-ը հուսով է, որ Հալեպի արեւելյան շրջանում հումանիտար դադարը կտեւի չորս օր եւ կօգնի հարյուրավոր վիրավորների եւ հիվանդների տարհանել նրանց ընտանիքների հետ միասին: Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճապազրույցում լրագրողներին հայտարարել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանոր դի օգնական Յան Էգելանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը միայն այսօր է ստացել տարհանում անցկացնելուն ՌԴ-ի, Դամասկոսի եւ զինված ընդդիմության համաձայնությունը եւ հուսով է, որ «առաջին բժշկական տարհանումները կսկսվեն վաղը եւ ՄԱԿ-ի ու բժշկական կազմակերպությունների կողմից կկազմակերպվեն Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ գործընկերությամբ»:
Էգելանը ճշտել է, թե ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտեւի չորս օր՝ ամեն օր 11-ական ժամ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը մտադիր է այդ օրերին նաեւ Հալեպ ուղարկել դեղորայք եւ պարենամթերք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ