Հալեպում հումանիտար դադարը երկարացվել է մեկ օրով
Աշխարհ
Հալեպում հումանիտար դադարը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, երկարացվել է մեկ օրով: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է ընդունվել հումանիտար դադարը երկարացնել մեկ օրով»,-հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է Շոյգուն:
«Հալեպում հումանիտար դադարի երկարացումն ստացել է Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության աջակցությունը»,-ասել է պաշտպանության նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ