Կատալոնիայում հանվել է ցլամարտի արգելքը
Աշխարհ
Իսպանիայի Սահմանադրական դատարանը վերացրել է Կատալոնիայի ինքնավար հանրակցությունում ցլամարտ անցկացնելու արգելքը: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդվում է հաստատության կայքում:
2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից: Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս է կազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ