Ռուսաստանը կարող է վերսկսել Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը
Աշխարհ
Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում քննարկում ենք մարդասիրական օգնության տրամադրման վերսկսման հարցը: Ուշադրության տակ ունենալով այս ոլորտում մեր հատուկ պայմաններում լինելը՝ մենք այս հարցն այսպես չենք թողնի»- նշել է Զասիպկինը:
«Երկար ժամանակ մենք տրամադրում էինք նյութական օգնություն, սակայն պայմանները փոխվեցին: Օրինակ՝ Ուկրաինայում սկսված կոնֆլիկտի հետևանքով Ռուսաստանը մեծ մասշտաբով օգնություն սկսեց ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջանին»,- ընդգծել է դեսպանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ