Հալեպում հումանատար դադարը երկարացվել է մինչև հոկտեմբերի 24-ը
Աշխարհ
Սիրիայի Հալեպ քաղաքում հումանատար դադարը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 24-ը եւ կարող է շարունակվել դրանից հետո: Այդ մասին հայտնել է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին եւ միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
«Հալեպի իրադրությունը Դամասկոսի եւ Մոսկվայի ջանքերի շնորհիվ կարող է լավանալ,-նշել է նա:- Մարդասիրական նկատառումներով այնտեղ հումանիտար դադար Է հայտարարված, որն արդեն երկարացվել է մինչեւ երկուշաբթի եւ կարող է հետագայում էլ երկարացվել, եթե «Ջաբհաթ ան Նուսրա»-ի եւ նրան հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից չխախտվի լռության ռեժիմը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ