Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում
Աշխարհ
Դոնալդ Թրամփի ընտրարշավի շտաբն ընդունել Է քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ Քլինթոնից նրա հետ մնալը, տեղեկացնում Է BBC-ին:
«Մենք հետ ենք մնում: Քլինթոնը որոշակի առավելություն ունի»,- հայտարարել է հանրապետական թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բայց մենք չենք հանձնվում: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- հավելել է նա:
Վերջին հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վստահորեն առջեւից է ընթանում թե ամբողջ երկրում, թե այն մի քանի նահանգներում, որոնք կարող են վճռել ընտրությունների ելքը:
Նախօրյակին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է ABC հեռուստաալիքը, ցույց են տվել, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում է 12 տոկոսով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ