Դուբայում ավարտվել է աշխարհում ամենամեծ ֆոտոշրջանակի պատրաստման աշխատանքը
Աշխարհ
Դուբայում 80 տոկոսով ավարտվել է «ֆոտոշրջանակի» տեսքով աշխարհում ամենամեծ կառուցվածքի շինարարությունը: Այս մասին հայտնել է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը:
Կառույցի բարձրությունը կազմում է 150 մետր, լայնությունը՝ 93 մետր: Նախագծի արժեքը գնահատվում է 43,5 մլն դոլար: «Շրջանակի» միջով երկու կողմից բացվում են «նոր» եւ «հին Դուբայի» տեսարանները:
Կառույցի վերնամասում գտնվում է հետիոտների անցումը, որը պատրաստված է ապակուց: Այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ