Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը:
«Լավրովը հրավիրել է ուշադրությունն այն հարցի վրա, որ, անօրինական զինված խմբավորումները, որոնք մնում են Հալեպի արևելյան հատվածում, ի պատասխան սիրիական իշխանությունների' հումանիտար դադարի հայտարարությանը, կրակ են բացել այն բնակիչների ուղղությամբ, որոնք փորձել են թողնել քաղաքը»,-ասված է հայտարարության մեջ:
Դրանից բացի, ռուսական կողմը կրկին շեշտադրել է այն հանագամանքը, որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները' կապված չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատման հետ:
Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ