«WikiLeaks»-ը հրապարակել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի նամակների նոր խմբաքանակը
Աշխարհ
WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նյութերը բաց հրապարակվել են կազմակերպության կայքէջում:
Հրապարակված նամակները Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրության 17-րդ մասն են: Ընդհանուր առմամբ, հրապարակված նամակների քանակն անցնում է 30 հազարը:
Հուլիսին հրապարակվել էր դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցից անհայտ հաքերների կողմից հափշտակված էլեկտրոնային նամակագրություն: Քլինթոնի կողմնակիցները և ԱՄՆ-ի լրատվամիջոցները տեղեկություն էին շրջանառում այն մասին, թե դա ռուս հաքերների ձեռքի գործն է, սակայն քննության ընթացքում այդ տեղեկատվությունը չհաստատվեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ