Թուրքիայի ոստիկանությունը երկրում երեք մահապարտ ահաբեկչի է որոնում
Աշխարհ
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է երկրի 81 նահանգում երեք մահապարտ ահաբեկչի որոնելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Թուրքիայի ոստիկանության տվյալներով' մահապարտ ահաբեկիչները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ են: Նրանցից մեկը տղամարդ է, երկուսը' կին: Ընդ որում, մահապարտ ահաբեկիչներից մեկը Թուրքիայի քաղաքացի չէ:
Գործողություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները տարածվել են Թուրքիայի բոլոր նահանգների ոստիկանական բաժանմունքներում' հորդորելով ձեռնարկել համապատասխան միջոցներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ