Չավուշօղլուն խոսել է իրաքյան գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական &la quo;Անադոլու» գործակալությունը:
«Եթե Թուրքիայի համար որևէ սպառնալիք առաջանա, ապա մենք բոլոր միջոցները կօգտագործենք, այդ թվում և ցամաքային գործողությունները: Եթե Իրաքի զարգացումները սպառնան Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը, ինչպես Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջացրած սպառնալիքը, եթե մեր համբերությունը սպառվի, կչեզոքացնենք այդ վտանգը՝ օգտագործելով մեր միջազգային իրավունքի հիման վրա մեր իրավունքներն ու ողջ ուժը»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումից հետո Իրաքը վերածվել է անկառավարելի երկրի:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին: Իրաքյան իշխանությունները, սակայն, մշտապես մերժել են թուրքական կողմին' հայտարարելով, որ ի զորու են սեփական միջոցներով ազատագրել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ