Խաղաղ օվկիանոսում 52 ուղեւորներով ձկնորսանավ է այրվում
Աշխարհ
Խաղաղ օվկիանոսում այրվում Է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
Նշվում է, որ նավը աղետի է ենթարկվել Իվատե պրեֆեկտուրայից արեւելք 510 կմ հեռավորության վրա: Ճապոնական կողմի տվյալներով՝ ձկնորսանավը բախվել է մեկ այլ նավի, ինչը եւ բռնկման պատճառ դարձել: Ներկայում երկրորդ նավի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չկան:
Միջադեպի վայր են ուղարվկում Ճապոնիայի առափնյա պահպանության պարեկային նավերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ