Մոսկվան նշել է Հալեպում հումանիտար դադարների վերսկսման պայմանները
Ռուսաստան
Ռուսաստանը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպությունները խաղաղ բնակիչների դուրսբերմանը պատրաստ լինելու երաշխիքներ տրամադրեն: Այս հայտարարությունը, ըստ ՌԻԱ Նովոստիի, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպություններից երաշխիքներ ստանա, որ նրանք պատրաստ են զինյալների կողմից վերահսկվող շրջաններից դուրս բերել հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակիչներին»,- ասել Է գեներալը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)