iPhone-ի վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ
Աշխարհ
iPhone սմարթֆոնների վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ, իսկ Apple ընկերության եկամուտները 2001 թվականից ի վեր առաջին անգամ՝ նվազել են տարեկան արտահայտությամբ, տեղեկացնում է BBC-ն:
Ամերիկյան ընկերությունը հայտարարել Է, որ ֆինանսական տարվա վերջին եռամսյակում, որն ավարտվում է սեպտեմբերի 24-ին, վաճառվել է 45,5 մլն iPhone սմարթֆոն: Դա բարձր է եղել վերլուծաբանների սպասումներից, որոնք կանխատեսում էին 44,8 մլն վաճառված սմարթֆոն: Այդուհանդերձ, տարվա ընթացքում սմարթֆոնների վաճառքների ծավալը նվազել Է 5 տոկոսով:
Ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության եկամուտները նվազել են 9 տոկոսով՝ մինչեւ 46,85 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ դրանք կազմում էին 51,5 մլրդ դոլար: Ընկերության եկամուտները տարեկան արտահայտությամբ առաջին անգամ են նվազել 2001 թվականից ի վեր:
Այս արդյունքների հրապարակումից հետո աշխարհի ամենաթանկ ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 3 տոկոսով՝ մինչեւ 118,8 դոլար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ