Վնուկովո օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթը հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով
Աշխարհ
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նախքան UTair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Երեւան հայտարարվել է տեխնիկական անսարքության մասին, որի հետեւանքով թռիչքը հետաձգվել էր 2 ժամ 35 րոպեով: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն: Մասնագետները հայտնաբերել են, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատում: Ավիաընկերության կողմից չվերթի իրականացման համար տրամադրվել էր պահեստային օդանավ:
Սեպտեմբերին Pegas Fly ավիաընկերության' Սիմֆերոպոլից Կրասնոյարսկ թռչող ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան' կրկին շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ