Ադրբեջանը լքում են ևս 5 արտասահմանյան ընկերություններ
Աշխարհ
Ադրբեջանը լքում են եւս 5 արտասահմանյան ընկերություններ: Իրենց գործունեությունը կասեցրած ընկերություններն են՝ ACCENTURE (Azerbaijan) LİMİTED, Kelberi CİS B.V., Yüksel İnşaat Anonim, ARCOTRANS LLP, NEU DYNADTY İNTERNATİONAL GROUP LİMİTED-ը:
Հարկերի նախարարության հաղորդած տեղեկության համաձայն' այս 5 ընկերությունները արդեն լուծարել են Ադրբեջանում գտնվող իրենց ներկայացուցչությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական fins.az լրատվականը:
Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանում տեղակայված մասնաճյուղերի փակումը հիմնականում պայմանավորված է այս երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ