Toyota-ն գրեթե 6 մլն ավտոմեքենա է հետ կանչել անվտանգության բարձիկների պատճառով
Աշխարհ
Toyota ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան ամբողջ աշխարհից 5,8 մլն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես ասված է ընկերության հայտարարության մեջ, հետկանչման են ենթակա այն մեքենաները, որոնք արտադրվել են 2000-ից մինչեւ 2014 թվականները, այդ թվում՝ Corolla եւ Yaris մոդելները:
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ հետ են կանչվում Takata ընկերության անվտանգության բարձիկներով հանդերձված ավտոմեքենաները: Toyota կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունից հետեւում է, որ անվտանգության արատավոր համակարգը կարող է հանգեցնել խեղումների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ