Գերմանիայում Eurowings-ի և Germanwings-ի շուրջ 400 չվերթ է չեղարկվել գործադուլի պատճառով
Աշխարհ
Գերմանիայում Eurowings եւ Germanwings ավիաընկերությունների առնվազն 380 միջազգային եւ ներքին չվերթներ են հոկտեմբերի 27-ին չեղարկվել բորտուղեկցորդների մեկօրյա գործադուլի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Deutsche Welle. հեռուստառադիոընկերությունը:
Գործադուլը վերաբերում է ավելի քան 50 հազար ուղեւորների: Երկու ավիաընկերությունները նրանց հնարավորություն են տվել տոմսերի ամրագրումը չեղարկել կամ փոխել առանց լրացուցիչ վճարի:
«Մենք ցավում ենք, որ ստիպված ենք այս գործադուլն անցկացնել: Բայց բանակցությունները հասան այն կետին, երբ գործելու այլընտրանք չէր մնացել, բացի գործադուլ անելուց»,-հայտարարել է ավիացիոն արհմիության ղեկավար Նիկոլայ Բաուբլիսը:
Ավելի վաղ ավիաընկերության եւ արհմիության ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել տարիֆային բանակցություններ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ