ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը
Աշխարհ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ՄԱԿ-ի անվտանգության խոհուրդը խստորեն դատապարտել է Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է , որ Դամասկոսի դեսպանատանը հասցվել է նյութական վնաս' կրակոցների միջոցով: Ոչ ոք չի տուժել: Մոսկվայում հայտարարել են , որ սպասում են միջադեպի հետ կապված միջազգային պատասխանի:
Անվտանգության խորհուրդը հիշեցրել է դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի' պետությունների կողմից ընդունված պարտավորությունների մասին' դիվանագիտական հաստատություն ներխուժման վտանգը կանխելու նպատակով:
Ռուսաստանում Դամասկոսի դեսպանությունը հոկտեմբերի 3-ին ենթարկվել է գնդակոծության, որից հետո Ռուսաստանը միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ