Ադրբեջանական կողմը սադրանքների է գնում Հայաստանի հանդեպ. կորեացի փորձագետ
Աշխարհ
Հայաստանը և Կորեան պատմական և աշխարհաքաղաքական տեսանկյունից ունեն մի շարք ընդհանրություններ: Երևանում կայացած «Հայաստանի և Կորեայի միջև փոխըմբռնման և մշակութային համագործակցության նոր հեռանկարներ» գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Սլավոնա- եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի (KASEUS) նախագահ Հոնգ Վան Սուկը:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ առնչվում են ժխտողականության դրսևորումների հետ: Մասնավորապես՝ Թուրքիան, մինչեւ հիմա ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ճապոնիան չի ընդունում օկուպացիայի տարիներին կորեացի զինվորների կողմից կորեացի կանանց սեռական շահագործման դեպքերը:
Բացի այդ, մեկ այլ նմանություն էլ այն է, որ Ադրբեջանի սադրանքները հայկական կողմի նկատմամբ արդեն սովորական են դարձել: Նույն իրավիճակում է նաև Հարավային Կորեան՝ կապված Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ:
Կորեացի փորձագետը առանձնացրեց ևս մեկ նմանություն՝ երկու երկրներն էլ գտնվում են գերտերությունների հարաբերությունների խաչման կիզակետում՝ Կորեան՝ Չինաստանի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի, իսկ Հայաստանը՝ ՌԴ-ի և ԵՄ-ի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ