ՄԱԿ-ի Կտտանքների դեմ հանձնաժողովը կքննարկի Հայաստանի մասին զեկույցը
Աշխարհ
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում առաջիկա ամսին՝ նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը տեղի են ունենալու ՄԱԿ-ի Կտտանքների դեմ պայքարի հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում ներկայացվելու են մի շարք երկրների վերաբերյալ զեկույցներ:
Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից, քննարկվելու են Էկվադորի, Ֆինլանդիայի, Մոնակոյի, Շրի Լանկայի, Նամիբիայի, Թուրքմենստանի, Կաբո Վերդեյի և Հայաստանի մասին զեկույցները:
«Կտտանքների և այլ դաժան, անմարդկային և այլ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի» մասին կոնվենցիան ստորագրել են 159 երկրներ, որոնք պարտավորվել են հանձնաժողովին պարբերաբեր զեկույցներ ներկայացնել իրենց երկրներում այս ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՄԱԿ-ի հանձնաժողովը կազմված է 10 անկախ փորձագետներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ