Չինաստանում ածխահանքում պայթյունի հետևանքով 15 մարդ է մահացել
Աշխարհ
Չինաստանի հարավ-արևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ: Ածխահանքի 18 աշխատակիցներ էլ անհետ կորել են:
Պայթյունի պահին հանքում գտնվող հանքափորներից միայն երկուսն են փրկվել: Դեպքում վայրում երկու հարյուրից ավելի փրկարարներ և հրշեջներ են աշխատում:
Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել: Մինչև հետաքննության ավարտը իշխանությունները տվյալ տարածաշրջանում դադարեցրել են բոլոր հանքերի գործունեությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ