Հալեպում զինյալները վարձ են պահանջում հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար
Աշխարհ
Հալեպում զինյալները վարձ են պահանջում քաղաքից հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար: «Ջեյշ ալ Ֆաթհ»-ի Գերագույն ռազմական խորհրդի» անունից տարածված թռուցիկներում նրանք 150 հազար սիրիական լիրա (մոտավորապես 300 ԱՄՆ-ի դոլար) սակագին են նշանակել յուրաքանչյուր մարդու համար:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է ռմբակոծումների եւ սիրիական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման պատճառով քաղաքի խաղաղ բնակիչների տառապանքները,- ասված է տեքստում:- Մեր եղբայրների հետ խորհրդակցելուց հետո մեն թույլ կտանք 14-ից մինչեւ 55 տարեկան բնակիչների ելքը այն պայմանով, որ յուրաքանչյուրը վճարի 150 հազար սիրական լիրայի չափով գումար, որը կօգտագործվի ռազմաճակատներում մեր եղբայրներին աջակցելու համար»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Հալեպի արեւելյան մասում մնացած բնակիչների մեծամասնության համար դա ուժից վեր գումար է, մարդիկ այստեղ ոչ ուտելիք ունեն, ոչ խմելիք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ