Նավաբեկություն Ինդոնեզիայում. առնվազն 21 մարդ զոհվել է
Աշխարհ
Առնվազն 21 մարդ է զոհվել, եւս 34-ն անհետ կորած են համարվում Ինդոնեզիայի Բատամ կղզու մերձակայքում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Ինչպես հայտնել են առողջապահության տեղական վարչության ներկայացուցիչները, հաջողվել է փրկել 38 աղետյալների:
Նավը մալայզիական Ջոհոր Բարու (Ջոհորի նահանգ) նավահանգստից ուղեւորվում էր Ինդոնեզիա: Ականատեսների վկայությամբ՝ նավը խորտակվել է ուժգին ալեկոծության եւ փոթորկալի քամու պատճառով:
Իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, գլխավոր վարկածներից մեկը համարվում է նավի գերբեռնվածությունը, որը տեղափոխում էր ինդոնեզացի աշխատավոր միգրանտների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ