Իրաքյան աշխարհազորայինները վերահսկում են Մոսուլ-Ռաքքա ճանապարհը
Աշխարհ
Իրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ: Այս մասին հաղորդել է շիաական հրամանատարներից Ջաֆար ալ-Հուսեյնի բրիգադի ներկայացուցիչը: Նա շեշտել է, որ վերահսկողություն է սահմանվել ալ-Լայն ճանապարհի նկատմամբ, որն ընկած է Մոսուլի հարավարևմտյան հատվածում: Հրամանատար ալ-Հուսեյնի խոսքով էլ՝ այդ ճանապարհը ահաբեկիչների համար հիմնական մատակարարման ուղին էր: Մոսուլի գրավման ուղղությամբ իրաքյան ուժերի գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ