Քլինթոնի և Թրամփի վարկանիշների միջև տարբերությունը նվազագույն է
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընդամենը երեք տոկոսով է գերազանցում հանրապետական Դոնալդ Թրամփին: Դա հետեւում է New York Times եւ CBS հեռուստաալիքի կողմից անցկացված հարցումից: Մեկ ուրիշ հարցման համաձայն՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում է երկու տոկոսային կետով, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես վկայում է New York Times-ի հարցումը, ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 42 տոկոսը:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը հայտնել Է, որ քվեարկել է վաղաժամկետ. ընդամենը վաղաժամկետ քվեարկածների թիվը 22 միլիոն է:
Հարցման հեղինակները նշում են, որ Քլինթոնը 11 տոկոսով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում կանանց շրջանում, իսկ Թրամփը՝ 14 տոկոսով՝ տղամարդկանց շրջանում:
Թեկնածուների վարկանիշների միջեւ տարբերությունը վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել է: RealClearPolitics-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 27-ին Քլինթոնն առաջատարն էր միջինը 5,6 տոկոսի տարբերությամբ, իսկ նոյեմբերի 2-ին այն կրճատվել է արդեն մինչեւ 1,7 տոկոս:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ