Թուրքիայում արգելափակվել են սոցիալական ցանցերը
Աշխարհ
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորի ձերբակալությունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական ցանցերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայում արգելափակված են Facebook-ը, Whatsapp-ը, Twitter-ը և YouTube-ը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ