Չինական ընկերությունը գնել է «Ոսկե գլոբուսի» արտադրողին
Աշխարհ
«Դալյան Վանդա» չինական խոշորագույն շինարարական ընկերությունը գնել է Dick Clark Productions ամերիկյան ընկերությունը, որն զբաղվում Է բարձրբյուջետային հեռուստաշոուների արտադրությամբ, որոնց թվում է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը:
Վան Ցզյանլինի կողմից հիմնված մեդիաընկերությունը գնելու համար անշարժ գույքի շուկայի չինական հսկան ներդրել է 1 մլրդ դոլար:
Dick Clark Productions-ը նաեւ թողարկում է «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի հեռուստատարբերակը եւ Billboard Music Awards երաժշտական պարգեւների հանձնման արարողությունը:
Վան Ցզյանլինն ամենահարուստ չինացի բիզնեսմենն է: Forbes հանդեսի համաձայն, նրա կարողությունը գնահատվում է 32 մլրդ դոլար:
«Դալյան Վանդա»-ն ավելի վաղ ձեռք է բերել ԱՄՆ-ի կինոթատրոնների՝ մեծությամբ երկրորդ AMC ցանցը, ինչպես նաեւ Legendary Entertainment կինոընկերությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ