Սիրիայում 3 թուրք զինվոր է վիրավորվել
Աշխարհ
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացված օդային հարձակման արդյունքում թուրք զինվորներ են վիրավորվել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Օդային հարձակման արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինվոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը' երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ