Քլինթոնը թաքնվում է մամուլից, ինչը կարող է նրան պարտության մատնել. Fox News
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գրեթե երկու ամիս թաքնվում է մամուլից՝ առանց պատասխանի թողնելով իրեն վերաբերող հակասական թեմաները, ինչը կարող է նախագահական ընտրություններում նրա պարտության գործոն դառնալ: Այդ մասին Fox News հեռու ստաալիքի եթերում հայտնել է քաղաքական մեկնաբան Բիլ Օ’Ռայլին:
«Հեռուստաալիքի Talking Points (Fox) հաղորդման ժամանակ Քլինթոնին լավ խորհուրդ են տվել, որ ուղղակիորեն դիմի ամերիկացիներին՝ տալով մի շարք հարցազրույցներ: Բացատրել իր էլեկտրոնային նամակագրության շուրջ եւ Քլինթոնների հիմնադրամի վերաբերյալ առկա հակասությունները, ուղղակի պատասխաններ տալ ուղղակի հարցերին:
Քլինթոնի շտաբում մեզ ասացին, որ նա, ամենայն հավանականությամբ, հարցազրույց կտա Factor ծրագրին, բայց դա ճիշտ չէր: Սեպտեմբերի 12-ից Քլինթոնը ոչ մի լրագրողի հարցազրույց չի տվել ազգային հեռուստատեսությունում: Նա թաքնվում է»,- ասել է Օ’Ռայլին:
Նրա խոսքով՝ այս ամենն ազդում է վերջին հարցումների ցուցանիշների վրա, որոնք նշում են, որ նախագահական մրցարշավում նրա ընդդիմախոս Դոնալդ Թրամփը կրճատում է տարբերությունը: «Քլինթոնը հույսը դնում է Թրամփի բացասական գործոնների վրա, բայց դա կարող է քիչ բան նշանակել, եթե Քլինթոնին պաշտպանող հիմնական ընտրազանգվածն ընտրությունների օրը մնա տանը»,- նշել է Օ’Ռայլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ