Իվանովոյում բնակելի շենքում գազի պայթյունից վեց մարդ է զոհվել
Աշխարհ
Փրկարարները մեկ տղամարդու մարմին են հանել փլատակների տակից Իվանովոյում բնակելի շենքում գազի պայթյունի վայրում այն բանից հետո, երբ հայտարարվել է որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Քննչական վարչության մամուլի քարտուղար Օլգա Դոլևան։
«Արդյունքում՝ կա վեց զոհ՝ ներառյալ չորս տարեկան մի աղջիկ»,- ասել է նա։
«Չորս տուժած ծանր վիճակում գտնվում է մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժնում»։
Կենցաղային գազի պայթյունը Իվանովոյի երեքմուտքանի, երկհարկանի աղյուսե շենքում տեղի է ունեցել տեղի ժամանակով նոյեմբերի 6-ի ժամը 04։15-ին։ Դրա արդյունքում փլվել է շենքի մեկ մուտքը։ Շենքում գրանցված է 19 մարդ, ապրում էին 21-ը, տարհանվել են 15-ը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ