100-ից ավելի ընտանիքներ են վերադարձել Հալեպի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջան
Աշխարհ
Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ, ռուսական Հաշտեցման կենտրոնը նրանց մթերքներ է մատակարարում եւ հետեւում է, թե մարդիկ էլ ինչի կարիք ունեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Երբ երբեմնի ամենահարուստ շրջաններից մեկը՝ Բենի Զեյդ, եկան զլինյալները, գրեթե 70 հազար բնակիչներ փրկվեցին փախուստով: Այժմ արդեն վերադարձել են ավելի քան 100 ընտանիքներ: Ֆաթիման իր ամուսնու՝ Մուհամեդի հետ մի քանի տարի ապրում էր փախստականների ճամբարներում, բայց այժմ վերադարձել է:
«Նրանք գողացել են ամեն ինչ. թե՛ հեռուստացույցը, թե՛ կահույքը եւ թե՛ գորգերը: Մեզ մոտ ոչինչ չի մնացել՝ մերկ պատերն են: Կյանքն ստիպված պետք է սկսենք զրոյից»,- գանգատվում է Ֆաթիման: Նրա որդիները ծառայում են սիրիական բանակում»,- ասում է Մուհամեդը:
Նախքան պատերազմը Բենի Զեյդում տասնյակ տեքստիլ ֆաբրիկաներ կային, որտեղ արտադրում էին ամբողջ աշխարհում հայտնի գործվածքներ, հագուստ եւ կոշիկ: Երեք տարում զինյալները տարել են գրեթե բոլոր մանածագործական հաստոցները, արտադրամասերը վերասարքավորել զինամթերքի արտադրության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ