Իզմիրի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել
Աշխարհ
Իզմիրի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում նոյեմբերի 7-ին ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել Իզմիրի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 15 կասկածյալ, ովքեր օգտագործել են ByLock հավելվածը: Քաղաքապետարանի ևս 7 աշխատակից որոնման մեջ է:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների' ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ