Սահակաշվիլին որոշել է հրաժարական տալ
Աշխարհ
Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե որոշում է ընդունել պաշտոնաթող լինել այն բանի կապակցությամբ, որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:
«Ստեղծված իրավիճակում ես որոշեցի պաշտոնաթող լինել եւ պայքարի նոր փուլ սկսել»,- ասել է Սահակաշվիլին` Օդեսայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը, երկրում ծաղկում է կոռուպցիան, եւ «ինչպես որ թալանում էին, այդպես էլ թալանում են»: Նա նշել է, որ իր համար «վերջին կաթիլն» է դարձել պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ