Google-ը և YouTube-ը կօգնեն հետևել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներին
Աշխարհ
Google որոնողական համակարգը և YouTube տեսահոսթինգը կօգնեն հետեւել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին: Այդ մասին հաղորդվում է Google-ը կորպորացիայի բլոգում:
Ընտրական տեղամասերի փակման պահից օգտատերերը կկարողանան ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, որոնք կընտեգրվեն որոնողական հարցման մեջ: Տեղեկատվությունը հասանելի կլինի 30-ից ավելի լեզուներով: Խոսքը վերաբերում է ինչպես նախագահական ընտրություններին, այնպես էլ Կոնգրեսի եւ նահանգապետների ընտրություններին:
YouTube-ի կայքում նաեւ կներկայացվեն տարբեր ԶԼՄ-ների նորությունները՝ նվիրված ընտրությունների արդյունքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ