Սլովակիայում մարդատար գնացքը բախվել Է բեռնատարի մեքենայի, կան վիրավորներ
Աշխարհ
Նոյեմբերի 8-ի առավոտյան Սլովակիայի հարավում երկաթուղային գծանցում մարդատար գնացքը բախվել Է բեռնատար ավտոմեքենայի հետ. վթարի հետեւանքով 12 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել, տեղեկացնում Է Բրատիսլավայի Aktuality պորտալը:
«Բրատիսլավա - Կոմառնո մայրուղում նոյեմբերի 8-ի առավոտյան տեղի Է ունեցել վթար: Չեխիայի RegioJet ընկերության մարդատար գնացքը գծանցում բախվել Է բեռնատար ավտոմոբիլի հետ, ինչի հետեւանքով մեկ մարդ ստացել Է գլխի ծանր վերքեր, եւս 11-ը՝ տարբեր ծանրության վերքեր: Վթարի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հրատարակության տվյալներով՝ բեռնատարը երկաթուղային աղուր Է դուրս եկել ընթացող գնացքից մի քանի վայրկյան առաջ, որի մեքենավարն արդեն չի հասցրել կանխել վթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ