Յունոնա վագրը և Ֆելիքս սպիտակ արջը կանխագուշակել են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքը
Աշխարհ
Յունոնա ամուրյան վագրը եւ Ֆելիքս սպիտակ արջը կանխագուշակել են ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդվում է Կրասնոյարսկի «Ռոեւ ռուչեյ» բուսականության եւ կենդանական աշխարհի բնայգու կայքում:
Միացյալ Նահանգներում քվեարկության նախօրյակին կենդանիներին առաջարկել են կատարել իրենց ընտրությունը հօգուտ կա՛մ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի, կա՛մ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի:
Դրա համար վագրի եւ արջի առջեւ են դրել երկու դդումներ, որոնց մեջ լցրել են միս եւ ձուկ, իսկ դրսից գրել են նախագահի պաշտոնի համար պայքարի մասնակիցների անունները:
Յունոնայի ընտրությունը կանգ է առել Է Քլինթոնի անվամբ դդումի վրա, իսկ ահա Ֆելիքսը վճռականորեն «քվեարկել է» Թրամփի օգտին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ