Թրամփն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթում է 30 նահանգներում
Աշխարհ
Հանրապետական կուսսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթում է 30 նահանգներում: Այս տվյալները, որոնք պատրաստվել են Էքզիթփոլերի եւ ձայների հաշվման նախնական արդյունքների հիման վրա, ներկայացրել են տեղական մի շարք ԶԼՄ-ներ:
Հաղթանակ տանելու համար թեկնածուին հարկավոր է հավաքել 270 քվեատուների ձայները: Յուրաքանչյուր նահանգում քվեատուների թիվը հավասար Է Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների թվաքանակին: Այդպիսով, Քվեատուների կոլեգիան բաղկացած է 538 մարդուց, ներառյալ նաեւ Կուլումբիայի ֆեդերալ օկրուգի երեք ներկայացուցիչները:
Թրամփն անակնկալ հաղթանակ է տարել մի շարք հանգուցային նահանգներում, եւ, Real Clear Politics պրոֆիլային ցանցային ռեսուրսի գնահատման համաձայն՝ իրական շանսեր ունի նվաճելու Սպիտակ տունը: Երկրի արեւմտյան ափին վերջին ընտրական տեղամասերի փակումից մեկ ժամ առաջ նա 255 ձայն ունի Քվեատուների կոլեգիայում, իսկ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 209 ձայն: Ընդամենը հաղթանակ տանելու համար անհրաժեշտ Է ապահովել 270 քվեատուների աջակցությունը:
Ներկայում արդեն ամփոփվում են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի Արեւելքում, Հարավում եւ Միջին Արեւմուտքում: Քվեարկությունը շարունակվում է արեւմտյան ափի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

























































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ