ԵՄ-ն սև ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին
Աշխարհ
Եվրամիությունը Ռուսաստանի և Ուկրաինայի համար կազմված սև ցուցակ է մտցրել Ղրիմից և Սևաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցակում ներառվել են Ղրիմից հինգ պատգամավորներ՝ Կոնստանտին Բախարևը, Ռուսլան Բալբեկը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը և Սևաստոպոլից պատգամավոր Դմիտրի Բելիկը: Եվս երկու ղրիմցի պատգամավորներ՝ Նատալյա Պոկլոնսկայան և Միխայիլ Շերեմետն, արդեն ներառված են ԵՄ-ի սև ցուցակում:
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է հայտարարության մեջ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ