Թրամփի հաղթանակը կբարդացնի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները. Մարտին Շուլց
Աշխարհ
ԱՄՆ-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կբարդացնի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին WDR հեռուստաալիքով հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը բավականին ուժեղ է, որպեսզի դիմանա Դոնալդ Թրամփին, զսպի նրան: Բայց ակներեւ է, որ անդրատլանտյան հարաբերությունները կբարդանան»,-ասել է Շուլցը, հավելելով, որ «Թրամփը հանդես է գալիս հանուն ոճային քաղաքականության, հանուն հռետորաբանության, որը հիմնված է հույզերի, այլ ոչ թե փաստական որոշումների վրա»:
«Ես զարմացած եմ: Ես, ինչպես եւ շատ շատերը, հույս ունեինք, որ կհաղթի Հիլարի Քլինթոնը»,-ասել է Շուլցը, հավելելով, որ ներկայում քաղաքականությունը բախվում է «համատարած բողոքի ալիքին», ինչն «արտացոլում է գտել նաեւ այս ընտրություններում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ