ԳԴՀ-ի փոխկանցլերը Թրամփի հաղթանակը «նախազգուշացում» է համարել է Գերմանիայի համար
Աշխարհ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը «նախազգուշացում» է համարել Գերմանիայի համար:
«Դա նախազգուշացում է Գերմանիայի համար»,- հայտարարել է նա Funke մեդիա-խմբին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Թրամփին համարում է «նոր անձնիշխանական եւ շովինիստական միջազգային շարժման ռահվիրա»:
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ