Թերեզա Մեյը շնորհավորել է Թրամփին եւ պատրաստ է համագործակցել նրա հետ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալրդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ եւ հայտարարել, որ պատրաստ է համագործակցել նրա հետ:
«Ես ցանկանում եմ Դոնալդ Թրամփին շնորհավորել դժվարին ընտրարշավի արդյունքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»,-ասված է Մեյի հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության եւ ձեռներեցության արժեքների վրա: Մենք ուժեղ, մտերիմ գործընկերներ կմնանք առեւտրի, անվտանգության եւ պաշտպանության բնագավառում»,-ընդգծել է վարչապետը:
Մեյը պատրաստակամություն է հայտնել «Դոնալդ Թրամփի հետ աշխատել երկու ազգերի անվտանգությունը, բարգավաճումն» ապահովելու գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ