Մերկելը Թրամփին շնորհավորեց ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նշելով, որ պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այս մասին Մերկելն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Բեռլինում հայտարարել է լրագրողներին:
«Ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին»,-ասել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը միշտ էլ կարեւոր է եղել Բեռլինի համար: «ԵՄ-ի սահմաներից դուրս մենք ոչ մի երկրի հետ չունենք այնպիսի խորը հարաբերություններ, որքան ԱՄՆ-ի հետ»:
«Գերմանիային եւ ԱՄՆ-ին կապում են արժեքները՝ ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքների հարգումը՝ անկախ ծագումից, մաշկի գույնից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու քաղաքական հայացքներից,-ասել է Գերմանիայի կանցլերը:-Այս արժեքների հիմքի վրա ես ԱՄՆ-ի ապագա նախագահին սերտ համագործակցություն եմ առաջարկում»:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հետ գործընկերությունը եղել եւ մնում է Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմքը»: Դա թույլ է տալիս «հաղթահարել մեր ժամանակի լուրջ մարտահրավերները»,-հավելել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ