Գրեթե 42 հազար մարդ է լքել Մոսուլը՝ ազատագրման գործողության սկսվելուց ի վեր
Աշխարհ
Գրեթե 42 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդվում է Իրաքում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության պաշտոնական կայքում:
«Ներկայում 6 հազար 988 ընտանիք (41 հազար 988 մարդ) է տեղափոխվել Մոսուլի շրջանում շարունակվող գործողության հետեւանքով, որն սկսվել է 2016 թվականի հոկտեմերի 17-ին»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Վերաբնակների մեծամասնությունը գտնվում է ճամբարներում եւ շտապ տեղավորման կետերում:
Իրաքի հյուսիսում ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, որոնք քաղաքը գրավել են 2014 թվականին, շարունակվում է հոկտեմբերի 17-ից: Դրան մասնակցում են Իրաքի զինվորականները, տեղի աշխարհազորայինները, քրդական զինված կազմավորումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ