Թրամփի հաղթանակը փլուզել է յուանը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո չինական արժույթի փոխարժեքն ընկել է 0,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 6,7907 յուան, ինչը ամենացածր մակարդակն է 2010 թվականի սեպտեմբերից ի վեր: Այդպիսով, յուանի տարեկան անկումը կազմել է արդեն 4,4 տոկոս:
Ինչպես պարզաբանել է DBS Group Holdings-ի տնտեսագետ Նաթան Չոուն, շուկայի մասնակիցները զգուշանում են, որ Թրամփը կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհարվածեն չինական արտահանմանը և կնպաստեն ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճին: «Թրամփը բավականին պարզորոշ է արտահայտել իր դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ, և դա, անտարակույս, ամենաբարեկամական արդյունքը չէ ամերիկա-չինական առևտրական փոխհարաբերությունների համար»,-ասել է Հոնկոնգում National Australia Bank-ի գրասենյակի ռազմավարության բաժնի պետ Քրիստի Տանը:
Նախընտրական մրցարշավի ընթացքում Թրամփը սպառնացել է Չինաստանը ճանաչել որպես արժութային մեքենայություններով զբաղվող երկիր: Բացի այդ, նա քանիցս խոստացել է բարձրացնել չինական արտադրանքի առետրական տարիֆները՝ ընդհուպ մինչև ապրանքի արժեքի 45 տոկոս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ