Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Բարաք Օբամայի հետ
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Բարաք Օբաման չեղարկել է նորընտիր նախագահի հետ համատեղ լուսանկարի արարողությունը: Պարբերականի տվյալներով' մինչ Օբաման և Թրամփը զրուցել են, Միշել Օբաման Սպիտակ տանը շրջայց է կազմակերպել Դոնալդ Թրամի կնոջ՝ Մելանյա Թրամփի համար:
Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ Թրամփին հրավիրել է Սպիտակ տուն՝ իշխանությունը փոխանցելու մանրամասները քննարկելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ