50 հազար պարող չինացիներ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում
Աշխարհ
Համաժամանակյա պարը, որին Չինաստանի մի քանի քաղաքներում մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, մտել է Գինեսի ռեկորդների գիրքը, հաղորդում է UPI գործակալությունը:
Պարողները տողան են կազմել Շանհայում, Սիանում, Չժենչժոուում, Չունցինում, Շենչժենում ու եւս ինը քաղաքներում: Կազմակերպիչների հրահանգից հետո նրանք սկսել են համաժամանակյա շարժվել երաժշտության հնչյունների ներքո:
Բոլոր մասակիցները հագել էին կարմիր գույնի մարզազգեստներ: Այն քաղաքներում, որտեղ անձրեւ էր գալիս, պարողների հագին եղել են միատեսակ պաշտպանական թիկնոցներ:
Կազմակերպիչները պնդում են, որ միջոցառմանը պետք է մասնակցեր Չինաստանի 50 հազար 699 բնակիչ, սակայն 614 մարդ որակազրկվել է: Դա ելույթին չի խանգարել մտնելու Գինեսի ռեկորդների գիրքը՝ որպես ամենազանգվածային եւ միաժամանակ մի քանի վայրերում կատարված պար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ