Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 110 մարդ է տուժել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում ԳԴՀ-ի հյուպատոսարանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուպատոսարանի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթեցման և դրան հաջորդած հրաձգության հետևանքով զոհվել է երկու, վիրավորել 84 մարդ:
Nazar Hotel հյուրանոցի մերձակայքում առաջին պայթյունից հետո, որը գերմանացի դիվանագտներին օգտագործում էին որպես հյուպատոսարան, երկրորդ ուժգին պայթյունը որոտացել է արդեն շենքի ներսում, ավելի վաղ հայտարարել է տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչ Սայիդ Սարվար Հուսայնին:
Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը պատասխան էր Կունդուզի նահանգում ամերիկյան օդուժի գործողություններին, որտեղ նոյեմբերի 3-ին ռմբակոծման հետևանքով զոհվել էին 30-ից ավելի խաղաղ բնակիչներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ